Gor Hakobyan
I was born and raised in Yerevan, Armenia. I hold a bachelor in Psychology and am currently on a pre-med track. My goal is to help Armenian youth in Oregon connect with their heritage and help them understand the value of their unique cultural experience.
Growing up in Yerevan, I saw classes like Armenian literature, church history, language, and history as boring and disconnected from my life. No one explained why they mattered — and as a result, I didn’t engage with them.
But as an adult, I’ve come to realize that those same classes held something incredibly valuable: voices and stories that speak directly to the Armenian experience — to my experience. The authors I once ignored had lived through the same emotions I’ve felt: loss, longing, identity, resilience. Their words help me make sense of who I am and how I see the world. They remind me that I’m not alone — that many Armenians before me have wrestled with the same questions and feelings.
I regret not discovering these works earlier. I believe they could have helped ease the isolation and confusion I felt growing up.
That’s why I want to make sure the next generation doesn’t miss out like I did. I want to spark curiosity in Armenian youth — not just about literature, but about all the parts of our culture that can help them understand themselves. I want to create a space where they feel connected, seen, and proud of where they come from.
Ես ծնվել ու մեծացել եմ Երևանում, Հայաստանում։ Ունեմ հոգեբանության բակալավրի աստիճան և պատրաստվում եմ դիմել բժշկական նախապատրաստական ծրագիր։
Իմ նպատակն է օգնել Օրեգոնում ապրող հայ երիտասարդներին կապ հաստատել իրենց ժառանգության հետ և հասկանալ իրենց եզակի մշակութային փորձառության արժեքը։
Երբ մեծանում էի Երևանում, հայ գրականությունը, եկեղեցու պատմությունը, հայոց լեզուն ու պատմությունը թվում էին բովանդակությունից զուրկ, ու կապ չունեցող իմ կյանքի հետ։ Ոչ ոք չէր բացատրում, թե ինչու են այդ դասերը կարևոր, արդյունքում հետաքրքրություն իմ մեջ չկար։
Բայց արդեն հասուն տարիքում հասկացա, որ հենց այդ առարկաներն էին պահում մի անգին բան՝ մտքեր ու պատմություններ, որոնք ուղիղ խոսում են հայկական փորձառության մասին՝ իմ փորձառության մասին։ Նրանք, ում երբևէ անտեսել էի, ապրել էին նույն զգացմունքները, ինչ ես՝ կորուստ, կարոտ, միայնակություն, դիմացկունություն։ Նրանց խոսքերը օգնում են ինձ հասկանալ, թե ով եմ ես և ինչպես եմ ընկալում աշխարհը։ Դրանք հիշեցնում են ինձ, որ միայնակ չեմ՝ որ շատ հայեր մինչև ինձ էլ կիսել են նույն հարցերն ու զգացմունքները։
Ցավում եմ, որ այդ գրքերը վաղ տարիքում չեմ բացահայտել։ Հավատում եմ, որ եթե կարդացած լինեի դրանք, շատ միայնության ու շփոթության կզրկվեի իմ մանկության ու պատանեկության տարիներին։
Ահա թե ինչու եմ ուզում անել ամեն ինչ, որ հաջորդ սերունդը չկորցնի այն, ինչ ես կորցրեցի։ Ցանկանում եմ հետաքրքրություն արթնացնել հայ երիտասարդների մեջ՝ ոչ միայն գրականության, այլև մեր մշակույթի բոլոր այն կողմերի նկատմամբ, որոնք կարող են օգնել իրենց հասկանալ ինքնությունը։ Ուզում եմ ստեղծել մի միջավայր, որտեղ նրանք կզգան կապ, տեսանելիություն և հպարտություն իրենց արմատների նկատմամբ։